Երուսաղեմում տեղի է ունեցել Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի եռակողմ գագաթնաժողովը։ Մասնակիցները պայմանավորվել են ամրապնդել կապերը պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում՝ ընդդեմ Թուրքիայի: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ եռակողմ համագործակցությունը պետք է պատասխան դառնա նրանց համար, «ովքեր երազում են իրենց կայսրությունների վերականգնման մասին»։               
 

ԱԱԾ տնօրենը հարցը չի անձնավորում

ԱԱԾ տնօրենը հարցը չի անձնավորում
05.04.2019 | 00:46

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մոր` Մարգարիտա Ազարյանի աշխատանքից ազատման որոշումը տարբեր խոսակցությունների և մտորումների առիթ է տվել։ Շատերը համոզված են, որ դա ուղղված է Արթուր Վանեցյանի դեմ։ Արդյոք այդպե՞ս է` հարցրինք հենց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ կառավարության նիստից հետո։ «Որոշումը հրապարակված է կառավարության կայքում և այդտեղ գրված է, որ ազատված է իր դիմումի համաձայն։ Սակայն ես չեմ ցանկանում դա քննարկել, քանի որ վարչապետի որոշումները չեն քննարկվում այլ կատարվում են։ Հարկ չկա անձնավորել այս գործընթացը։ Իմ մայրնս աշխատել է պետական համակարգում շատ երկար տարիներ, երբ ես դեռ դպրոցական էի։ Իմ մայրը շարունակել է աշխատել պետական համակարգում դեռ այն ժամանակ, երբ ես նշանակվել եմ ԱԱԾ-ի տնօրեն։ Իմ և իմ մոր աշխատանքը խնդրում եմ իրար հետ չկապել և այս թեման փակենք»։ Հիշեցնենք, որ Մարգարիտա Ազարյանը 2018-ից զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ